Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աստանայում կստորագրվի Եվրասիական միության համաձայնագիրը

Աստանայում կստորագրվի Եվրասիական միության համաձայնագիրը
29.05.2014 | 11:11

Կրեմլը պաշտոնապես հաստատում է, որ մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ծրագրում են ստորագրել Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Կրեմլի մամուլի ծառայության մայիսի 26-ի հաղորդագրությունում նշված է, որ Աստանայում քննարկվելու են այդ միության հետագա ընդլայնման, այդ թվում՝ Հայաստանի անդամակցության, Ղրղզստանի համար ճանապարհային քարտեզի նախապատրաստման ու Ղրղզստանի օրենսդրությունը Մաքսային միությանն ու միասնական տնտեսական տարածքին համապատասխանեցնելու հարցերը:
«Եվրասիական տնտեսական միությունը անդամ երկրներին կբարձրացնի ինտեգրման ավելի բարձր մակարդակի: Երեք երկրները պարտավորվում են երաշխավորել ազատ պայմաններ բեռների, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի տեղաշարժի համար, տնտեսության առանցքային՝ էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում իրականացնել համաձայնեցված քաղաքականություն», - նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ղազախստանի փոխարտգործնախարար Սամատ Օրդաբաևը ասել է, թե ինչ էր նախատեսված փաստաթղթի սկզբնական տարբերակում՝ առաջարկվել էր ընդհանուր քաղաքացիություն, ընդհանուր, միասնական դրամական արժույթ, սահմանների համատեղ պաշտպանություն, միգրացիոն և վիզային ռեժիմի ընդհանուր քաղաքականություն: Օրդաբաևը հայտարարել է, որ Ղազախստանի պնդմամբ այս կետերը հանվել են նախագծից, ու հասել են ավելի հավասարակշռված փաստաթղթի, ուր հաշվի են առնված Ղազախստանի ազգային բոլոր շահերը:

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ